«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար
ՀԱՄ-ով (Հաջողակ Անձի Մտածելակերպով) աշխատակիցը.
- ամեն առավոտ կոլեկտիվին կարոտած շտապում է աշխատանքի, երեկոյան ընտանիքին կարոտած շտապում տուն
- իր բարեխղճությամբ ու հոգատարությամբ բարելավում է թիմի անդամների միջանձնային հարաբերություններն ու հաճախորդների հետ հարաբերությունները` վայելում բոլորի համակրանքը
- անընդհատ զարգացնելով և կիրառելով իր մասնագիտական ու սոցիալական հմտությունները` բարձրացնում է թիմի վարկանիշն ու շահույթը` վաստակում իր մասնաբաժին հեղինակությունն ու եկամուտը
Ասոցիացիայի հիմնադիր` Վ.Համբարձումյան
Ներթիմային առողջ հարաբերությունների ձևավորման և հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման համար շատ կարևոր է Ասոցիացիայի անդամների սոցիալական հմտությունների զարգացումն ու կիրառումը, որի նպատակով յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվում է «ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինարը։ Սոցիալական հմտությունների զարգացման ու կիրառման, ինչպես նաև անդամների մոտիվացիայի և ինքնակատարելագործման բարձրացման նպատակով, պարբերաբար ընտրվում են համաշխարհային բեսթսելեր հանդիսացող գրքեր, կազմակերպվում են թիմային ընթերցանություններ, որոնք քննարկվում են սեմինարի ժամանակ։
2024 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատիվ կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը
2024 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատիվ կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը: Հեղինակը մանրամասն ներկայացրեց իր աշխատանքային ուղին, գիրքը հեղինակելու մոտիվացիան, գրքում զետեղված հաջողության հասնելու թաքնված կողմերը և գրքի հիմնական ասելիքը:
Սեմինարի ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան, որի ընթացքում Ասոցիացիայի անդամները հնչեցրին գրքի հետ կապված իրենց հարցերը և հեղինակի կողմից ստացան դրանց պատասխանները։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Գոռ Կարապետյանին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Հեղինակն էլ նվիրեց իր հեղինակած գրքերը` մակագրությամբ։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցում էին Ասոցիացիայի ավելի քան 60 անդամներ՝ ՀՀ մարզերից:
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի կարգախոսներից է. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»:
19.06.2024
2024 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատով կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Գրողի տարած Մոտիվացիա» գրքի հեղինակ Դավիթ Մեջլումյանը
2024 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատով կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Գրողի տարած Մոտիվացիա» գրքի հեղինակ Դավիթ Մեջլումյանը:
Հեղինակը ներկայացրեց գրքի գաղափարները և հիմնական ասելիքը:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Դավիթ Մեջլումյանին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Սեմինարին հրավիրված էր նաև "Karapp" հավելվածի հիմնադիր Շավարշ Կարապետյանը։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցում էին շուրջ 60 Ասոցիացիայի անդամներ` ՀՀ մարզերից:
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի կարգախոսներից է. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»:
31.01.2024
«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար 2023-10-25
2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատիվ կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Բրենդի հեղափոխություն», «Ամեն ոք ձեռներեց է» և մի շարք այլ ամերիկյան բեսթսելերների հեղինակ Գրեգորի Դիլը (Gregory V. Diehl): Սեմինարին հրավիրված էր նաև «Կատարողից` ղեկավար» գրքի հեղինակ Ավետիս Ավետիսյանը։
Հյուրերին դիմավորեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Սեմինարի ընթացքում Դիլը Ասոցիացիայի անդամներին մանրամասն ներկայացրեց իր` ԱՄՆ-ից տեղափոխվելու և Հայաստանի Կալավան գյուղում բնակություն հաստատելու պատմությունը, վերջին գրքերի հիմնական գաղափարախոսությունը, ինչպես նաև սեփական կյանքից հետաքրքիր մոտիվացնող պատմություններ:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցում էին նաև Ասոցիացիայի անդամները ՀՀ մարզերից:
Սեմինարի ավարտին կրկին հիշեցինք Ասոցիացիայի կարգախոսներից մեկը. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»:
25.10.2023
2023 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հյուրն էր «Կատարողից` ղեկավար. 30+3 կանգառ» գրքի հեղինակ Ավետիս Ավետիսյանը
2023 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հյուրն էր «Կատարողից` ղեկավար. 30+3 կանգառ» գրքի հեղինակ Ավետիս Ավետիսյանը: Հեղինակը մանրամասն ներկայացրեց գրքի 30+3 կանգառները, կատարողից ղեկավար իր անցած ուղին և գրքի հիմնական ասելիքը:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Ավետիս Ավետիսյանին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Հեղինակը իր հերթին նվիրեց հեղինակած գրքերը` մակագրությամբ։
Գրքի ներկայացմանը հեռավար ռեժիմով մասնակցում էին նաև ՀՀ մարզերի ավելի քան 70 Ասոցիացիայի անդամներ:
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի կարգախոսներից է. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»:
06.05.2023
«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար 2022-06-15
2022 թվականի հունիսի 15-ին Ասոցիացիայում տեղի ունեցավ «ՀԱՄ-ով աշխատակիցներ» խորագրով հերթական սեմինարը, որի հիմնական թեմաներն էին.
- ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՔԵՐ
- ՄԱՐՇՄԵԼՈՈՒԻ ԿԱՆՈՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔՈՒՄ
- ԿԱՄՔԻ ՈՒԺՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
- ԻՆՔՆԱԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները:
Սեմինարը վարեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
15.06.2022
«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար 2022-06-08
2022 թվականի հունիսի 8-ին Ասոցիացիայում տեղի ունեցավ «ՀԱՄ-ով աշխատակիցներ» խորագրով հերթական սեմինարը, որի հիմնական թեմաներն էին.
- ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
- ՍԹՐԵՍԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները:
Սեմինարը վարեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
08.06.2022