2023 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հյուրն էր «Կատարողից` ղեկավար. 30+3 կանգառ» գրքի հեղինակ Ավետիս Ավետիսյանը
06.05.2023

2023 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հյուրն էր «Կատարողից` ղեկավար. 30+3 կանգառ» գրքի հեղինակ Ավետիս Ավետիսյանը: Հեղինակը մանրամասն ներկայացրեց գրքի 30+3 կանգառները, կատարողից ղեկավար իր անցած ուղին և գրքի հիմնական ասելիքը:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Ավետիս Ավետիսյանին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Հեղինակը իր հերթին նվիրեց հեղինակած գրքերը` մակագրությամբ։
Գրքի ներկայացմանը հեռավար ռեժիմով մասնակցում էին նաև ՀՀ մարզերի ավելի քան 70 Ասոցիացիայի անդամներ:
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի կարգախոսներից է. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»: