Աֆորիզմներ և ցիտատներ
Հաշվապահությունը բարձր է բոլոր գիտություններից և արվեստներից, քանի որ նրա կարիքը բոլորն ունեն, մինչդեռ հաշվապահությունը ոչնչի կարիք չունի: Առանց հաշվապահության աշխարհը կլիներ անկառավարելի, և մարդիկ չէին կարողանա միմյանց հասկանալ:
Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը։
Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար։
Կորցրած ամեն մի ակնթարթը գործի կորուստ է, օգուտի կորուստ։
Գները մոռացվում են, որակը՝ մնում։
Մեծ խնդիրներ գոյություն չունեն, կան միայն մեծ քանակությամբ փոքր խնդիրներ։
Ճիշտ ձևակերպված խնդիրը կիսով չափ լուծված խնդիր է։
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում։
Կարգապահությունը կամուրջ է նպատակների և դրանց իրականացման միջև։
Զարգացիր ուրիշների համար կատարածդ աշխատանքում՝ ահա հիմնական օրենքը։
Տեսնել խնդիրը և լռել, նշանակում է անձամբ խոչընդոտել լուծմանը։
Սովորեցնելով ուրիշներին՝ սովորում ենք մենք ինքներս։
Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
Հաջողությունը միայն հետևանք է, այն ոչ մի դեպքում չպետք է լինի նպատակ:
Գինն այն է, ինչ վճարում ես, արժեքը` ինչ ստանում:
Ճիշտ ձևակերպված խնդիրը կիսով չափ լուծված խնդիր է:
Երբ ամեն ինչ քո դեմ է, հիշիր, որ ինքնաթիռը երկինք է բարձրանում միայն օդի դիմադրության շնորհիվ:
Հաջողությունը չի երջանկացնում, այդ երջանկությունն է, որ հաջողություն է բերում:
Անգամ բառարանում է հաջողությունը գալիս աշխատանքից հետո:
Կրթության արմատները դառն են, սակայն պտուղները՝ քաղցր: