«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար 2023-10-25

25.10.2023

Վահագն Համբարձումյան I Vahagn Hambardzumyan

2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատիվ կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Բրենդի հեղափոխություն», «Ամեն ոք ձեռներեց է» և մի շարք այլ ամերիկյան բեսթսելերների հեղինակ Գրեգորի Դիլը (Gregory V. Diehl): Սեմինարին հրավիրված էր նաև «Կատարողից` ղեկավար» գրքի հեղինակ Ավետիս Ավետիսյանը։
Հյուրերին դիմավորեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Սեմինարի ընթացքում Դիլը Ասոցիացիայի անդամներին մանրամասն ներկայացրեց իր` ԱՄՆ-ից տեղափոխվելու և Հայաստանի Կալավան գյուղում բնակություն հաստատելու պատմությունը, վերջին գրքերի հիմնական գաղափարախոսությունը, ինչպես նաև սեփական կյանքից հետաքրքիր մոտիվացնող պատմություններ:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցում էին նաև Ասոցիացիայի անդամները ՀՀ մարզերից:
Սեմինարի ավարտին կրկին հիշեցինք Ասոցիացիայի կարգախոսներից մեկը. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»:

Կիսվել սոց․ ցանցերում