2024 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատիվ կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը
19.06.2024

2024 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատիվ կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը: Հեղինակը մանրամասն ներկայացրեց իր աշխատանքային ուղին, գիրքը հեղինակելու մոտիվացիան, գրքում զետեղված հաջողության հասնելու թաքնված կողմերը և գրքի հիմնական ասելիքը:
Սեմինարի ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան, որի ընթացքում Ասոցիացիայի անդամները հնչեցրին գրքի հետ կապված իրենց հարցերը և հեղինակի կողմից ստացան դրանց պատասխանները։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Գոռ Կարապետյանին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Հեղինակն էլ նվիրեց իր հեղինակած գրքերը` մակագրությամբ։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցում էին Ասոցիացիայի ավելի քան 60 անդամներ՝ ՀՀ մարզերից:
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի կարգախոսներից է. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»: