2024 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատով կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Գրողի տարած Մոտիվացիա» գրքի հեղինակ Դավիթ Մեջլումյանը

31.01.2024

«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար I “Employees with SPM” seminar

2024 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կորպորատով կառավարում» թեմայով «ՀԱՄ-ով (Հաջողակ անձի մտածելակերպով) աշխատակիցներ» սեմինարի հյուրն էր «Գրողի տարած Մոտիվացիա» գրքի հեղինակ Դավիթ Մեջլումյանը:
Հեղինակը ներկայացրեց գրքի գաղափարները և հիմնական ասելիքը:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Դավիթ Մեջլումյանին՝ հրավերը ընդունելու և Ասոցիացիայի անդամներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Սեմինարին հրավիրված էր նաև "Karapp" հավելվածի հիմնադիր Շավարշ Կարապետյանը։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցում էին շուրջ 60 Ասոցիացիայի անդամներ` ՀՀ մարզերից:
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի կարգախոսներից է. «Ով կարդալու սեր չունի, մեր շարքերում տեղ չունի»:

Կիսվել սոց․ ցանցերում