USAID - Հարկային բարեփոխումների ծրագիր - Հարկ վճարողի ուղեցույց
Հարկ վճարողներն ու հաշվապահները իրենց գործունեության ընթացքում շփվում են բազմաբնույթ տնտեսական կանոնների և կարգավորումների հետ, որոնց իմացությունն ու գործնական ճիշտ կիրառումը բիզնեսի հաջողության գրավականներից են։ Նրանց օրենսդրական իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով էլ հրատարակվել է սույն ուղեցույցը։ Քանի որ իրավական ակտերի դրույթներն առավել մատչելի և դյուրին են ընկալվում հարցադրման մեթոդով շարահյուսված, որոշվեց ուղեցույցում ընդգրկել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերից քաղված, գործնականում հաճախ կիրառվող դրույթներ` հարց ու պատասխանի տեսքով։
Ուղեցույցը մշակելիս հեղինակները զերծ են մնացել անձնական կարծիքներից և սուբյեկտիվ մեկնաբանություններից` բոլոր պատասխանները հղում անելով իրավական ակտերի հոդվածների մասերին և (կամ) կետերին։ Պատասխանների հղումներն արվել են իրավական ակտերի 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ գործող դրույթներին։ Առանձին գլուխներով ընթերցողին են ներկայացվում ձեռնարկատիրական իրավունքի, աշխատանքային հարաբերությունների, հաշվապահական և հարկային հաշվառման կիրառական մոտեցումները` ըստ առավել հաճախ գործածվող իրավական ակտերի դրույթների։ Ուղեցույցը կիրառելի է ինչպես հաշվապահական հաշվառման և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ ուսանողների, մագիստրոսների և տնտեսագետների համար։ Ուղեցույցը մշակվել է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ` Ասիական զարգացման բանկի (ADB) և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ USAID-ի Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում։

2015թ. հուլիսի 18-ին Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը

2015թ. հուլիսի 10-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը

2015թ. հուլիսի 3-ին «Դայմոնդ Հաուզ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը