2015թ. հուլիսի 3-ին «Դայմոնդ Հաուզ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը

03.07.2015

Հարկ վճարողի ուղեցույց

2015թ. հուլիսի 3-ին «Դայմոնդ Հաուզ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի ու ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի աջակցությամբ հրատարակված «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը: Ուղեցույցը պարունակում է հարկ վճարողների գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտերից քաղված, գործնականում հաճախ հանդիպող հարց ու պատասխաններ` իրավական ակտերին կատարված հղումներով: Շնորհանդեսին Վահագն Համբարձումյանին և մյուս համահեղինակներին շնորհավորելու էին եկել աջակցող կառույցների ներկայացուցիչներ, Ասոցիացիայի անդամներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանը: Մասնակիցները շնորհավորելուց բացի հայտնեցին նաև իրենց կարծիքները գրքի վերաբերյալ: Բոլորի կողմից ուղեցույցի հրատարակումը որակվեց որպես նախադեպը չունեցող և ճիշտ ժամանակին հանրությանը ներկայացվող աշխատություն: Համահեղինակները ընդունելով բոլոր առաջարկությունները` վստահեցրին, որ ուղեցույցը տարին մեկ անգամ կթարմացվի և որպես Ասոցիացիայի պարբերական յուրաքանչյուր տարվա սկզբին կհրատարակվի ու կտրամադրվի հանրությանը:

Կիսվել սոց․ ցանցերում