Իրանի Հավաստագրված Հաշվապահների Ասոցիացիա
2022 թվականի դեկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության պատվիրակության կազմում մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան և Իսֆահան քաղաքներում կազմակերպված բարձր տեխնոլոգիական նորարարության ցուցահանդեսին:
Այցի ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրներում պրոդուկտների ներդրման և բիզնեսների ընդլայնման երկարատև ծրագրերով։