10.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության պատվիրակության կազմում մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան և Իսֆահան քաղաքներում կազմակերպված բարձր տեխնոլոգիական նորարարության ցուցահանդեսին: Ցուցահանդեսի շրջանակում Ասոցիացիայի նախագահը հանդիպումներ ունեցավ Իրանի Հավաստագրված Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Սեյիդ Մոխամադ Բախարաբադիի, մի քանի խոշոր աուդիտորական և հաշվապահական ընկերությունների, ինչպես նաև բիզնեսի ու հաշվապահության պրոցեսների ավտոմատացման ծրագրավորմամբ զբաղվող լավագույն ընկերությունների հիմնադիրների ու ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում Իրանի գործընկերները Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին ներկայացրեցին իրենց հիմնական նպատակներն ու տեսլականները, գործունեությունների ուղղություններն ու առանձնահատկությունները, ծանոթացրեցին աշխատանքային գործընթացներին: Վահագն Համբարձումյանն իր հերթին գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի առաքելությունն ու նպատակները, դրանց իրագործմանն ուղղված Ասոցիացիայի ռազմավարական ծրագրերը, կատարված ու կատարվելիք անելիքները: Այցի ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրներում պրոդուկտների ներդրման և բիզնեսների ընդլայնման երկարատև ծրագրերով։ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Հայաստանի գործատուների հանրապետական միությանն ու միջոցառման կազմակերպիչներին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար և իրանյան գործընկերներին` ջերմ հյուրընկալության և համագործակցության համար։