Տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը
09.02.2026
Փետրվարի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեցին Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Վահագն Համբարձումյանը և Միհրան Թադևոսյանը։
Ողջունելով ներկաներին՝ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր։
Սեմինարի երկրորդ հատվածում Ասոցիացիայի անդամները բարձրաձայնեցին իրենց հարցերը և ստացան պատասխաններ։
Սեմինարին մասնակցում էին Ասոցիացիայի շուրջ 54 անդամներ՝ Երևանից և մարզերից: