Տավուշի մարզ
03.08.2026
Հուլիսի 27-30-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Տավուշի մարզ` հանդիպելու Բերդ քաղաքում գործող «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» Հաշվապահական ընկերության, Նոյեմբերյան քաղաքում գործող «Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի, Իջևան քաղաքում գործող «Ֆինօպտիմա Սոլուշնս» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի և Դիլիջան քաղաքում գործող «Ֆին Քընթրոլ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակներում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Հանդիպումների շրջանակներում Ասոցիացիայի կողմից գրասենյակների երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: