Սյունիքի մարզ

24.08.2026

Օգոստոսի 17–20-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը և Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Սյունիքի մարզ՝ հանդիպելու Մեղրի քաղաքում գործող «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի, Կապան քաղաքում գործող Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի (ինչպես նաև գրասենյակի «Քաջարան» մասնաճյուղի), Գորիս քաղաքում գործող «Գործընկեր Գրասենյակ» հաշվապահական կենտրոնի (ինչպես նաև գրասենյակի «Շինուհայր» մասնաճյուղի) և Սիսիան քաղաքում գործող «Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոնի անդամներին, տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։ Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։ Հանդիպումների շրջանակում Ասոցիացիայի կողմից գրասենյակների երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։ Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։