Շիրակի մարզ
04.09.2026
Սեպտեմբերի 3-ին և 4-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը և Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Շուշանիկ Շուշանյանը, Լուսինե Մուրադյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Շիրակի մարզ՝ հանդիպելու Գյումրի քաղաքում գործող «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի, վերջինիս «Ախուրյան» մասնաճյուղի, ինչպես նաև «Էքսպրես Պլյուս Ըքաունթինգ» հաշվապահական կենտրոնի անդամներին, տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիայի կողմից գրասենյակի երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։