Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

15.09.2025

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Արտակ Մարգարյանը։
Սեմինարին ներկա էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը։ Վերջինս ներկայացրեց անդամ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված Ասոցիացիայի կողմից որդեգրված ռազմավարությունը և տեսլականը։
Սեմինարին հրավիրված էին նաև Ասոցիացիայի գործընկերներ «Պետգնումների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Բիզնես բրոք» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Մաթևոսյանը, «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի իրավաբան Ռաֆայել Նահապետյանը և «Տոչ Մաստեր» ՍՊԸ-ի աշխատանքների համակարգող Ռուբեն Զաքարյանը, ովքեր ներկայացրին իրենց ծառայությունները և համագործակցության ուղղությունները։
Սեմինարի ընթացքում պարզաբանվեցին հարկ վճարողների սպասարկման որակի հետ կապված կազմակերպչական, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր: