Օրենսդրական և ծրագրային սեմինար
28.03.2026
Մարտի 28-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը։
Ներկաներին ողջունեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և շնորհավորեց «Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Արփինե Ասլանյանի ծննդյան տարեդարձը։
Անուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը շարունակեց սեմինարը՝ ներկայացնելով օրակարգային հարցերը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր։
Սեմինարի հաջորդ հատվածը հարցուպատասխանի ձևաչափով վարեց հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, որն էլ նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության միջոցով մշակել ոլորտային խնդիրների համատեղ լուծումներ։
Սեմինարին հրավիրված էր նաև «ՋԻԷԼԹԻ Սոլյուշնս» ՓԲԸ-ի (GLT Solutions) տնօրեն Սուրեն Ղալումյանը։
Վերջինս ներկայացրեց տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները, Ասոցիացիայի անդամները հնչեցրին թեմային առնչվող իրենց հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում Սուրեն Ղալումյանին հրավերն ընդունելու համար։
Սեմինարին մասնակցում էին Ասոցիացիայի շուրջ 60 անդամներ՝ Երևանից և մարզերից: