Օրենսդրական և ծրագրային սեմինար
07.06.2025
Հունիսի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և Ասոցիացիայի անդամ Անի Անդրանիկյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր։
Սեմինարը նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության միջոցով մշակել ոլորտային խնդիրների համատեղ լուծումներ։