Օրենսդրական և ծրագրային սեմինար

26.09.2026

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում, Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը։
Ներկաներին ողջունեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Այնուհետև Ասոցիացիայի խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը վարեց սեմինարը՝ ներկայացնելով օրակարգային հարցերը։
Սեմինարի վերջին հատվածն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում Ասոցիացիայի անդամները հնչեցրին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր և ստացան պատասխաններ։
Քննարկումը նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը և ոլորտային խնդիրների համատեղ լուծումների մշակմանը։