Օրենսդրական և ծրագրային սեմինար
05.09.2026
Սեպտեմբերի 5-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը։
Ներկաներին ողջունեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Այնուհետև Ասոցիացիայի խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը և Հասմիկ Իգիթխանյանը վարեցին սեմինարը՝ ներկայացնելով օրակարգային հարցերը։
Սեմինարի վերջին հատվածն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում Ասոցիացիայի անդամները հնչեցրին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր և ստացան պատասխաններ։ Քննարկումը նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը և ոլորտային խնդիրների համատեղ լուծումների մշակմանը։