Օրենսդրական և ծրագրային սեմինար

27.06.2026

Հունիսի 27-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում, Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը։
Ներկաներին ողջունեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Այնուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը վարեց սեմինարի հիմնական մասը՝ ներկայացնելով օրակարգային հարցերը։
Շարունակելով օրակարգային հարցերի ներկայացումը՝ Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը վարեց սեմինարի երկրորդ մասը։
Սեմինարի վերջին հատվածը հարցուպատասխանի ձևաչափով վարեց հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը։
Սեմինարի ընթացքում Ասոցիացիայի անդամները հնչեցրին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր և ստացան պատասխաններ, ինչն էլ նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության միջոցով մշակել ոլորտային խնդիրների համատեղ լուծումներ։