Օրենսդրական և ծրագրային սեմինար

25.05.2026

Մայիսի 23-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեց Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր։
Սեմինարի երկրորդ հատվածը հարցուպատասխանի ձևաչափով էր. Ասոցիացիայի անդամները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ, ինչն էլ նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության միջոցով մշակել ոլորտային խնդիրների համատեղ լուծումներ։
Սեմինարին մասնակցում էին Ասոցիացիայի շուրջ 100 անդամներ՝ Երևանից և մարզերից: