Լոռու մարզ
26.06.2026
Հունիսի 22-26-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Լոռու մարզ` հանդիպելու Վանաձոր քաղաքում գործող «B2B» հաշվապահական կենտրոնի, Ստեփանավան քաղաքում գործող «Բալանս Բրիջ» հաշվապահական կենտրոնի, Սպիտակ քաղաքում գործող «Լոյալ Փարթներ» հաշվապահական ընկերության անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակներում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Հանդիպումների շրջանակներում Ասոցիացիայի կողմից գրասենյակների երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: