Կոտայքի մարզ

09.07.2026

Հուլիսի 9-10-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը, Լուսինե Մուրադյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Կոտայքի մարզ` հանդիպելու Հրազդան քաղաքում գործող «Ապահով Գործընկեր» Հաշվապահական Գրասենյակի և «Սմարթ Քընսալթ» Հաշվապահական Կենտրոնի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակներում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Հանդիպումների շրջանակում Ասոցիացիայի կողմից երկարամյա աշխատակից Ռոմիկ Ղազարյանին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեց ժամացույց՝ արժևորելով նրա մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: