«Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինար

09.07.2025

Հուլիսի 9-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը՝ միտված Ասոցիացիայի անդամների սոցիալական և կառավարման հմտությունների զարգացմանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարում, էթիկա և հաղորդակցություն թեմաները՝ իրենց ենթահարցերով։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները։
Սեմինարին մասնակցում էր նաև Ասոցիացիայի անդամ, «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության տնօրեն Ասյա Պողոսյանը։ Չնայած այսօր Ասյայի հարսանյաց հանդեսն է՝ նա ժամանակ տրամադրեց սեմինարին մասնակցելու համար` կարևորելով սեմինարի ընթացքում ձեռք բերվող գիտելիքները։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը այս հիշարժան օրվա կապակցությամբ և մաղթում երջանկություն։