Հերթական սեմինար քննարկում

06.12.2025

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեցին Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը և Սիրանուշ Ներսիսյանը։
Սեմինարին հրավիրված էր «Հելփս Քընսալթինգ» ՍՊԸ-ի (Helps Consulting LLC) հիմնադիր, նախագահ Արշակ Վարժապետյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը, ով շնորհակալություն հայտնեց Արշակ Վարժապետյանին հրավերն ընդունելու համար։
Արշակ Վարժապետյանը ներկայացրեց տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները, Ասոցիացիայի անդամները հնչեցրին թեմային առնչվող իրենց հարցերը և ստացան պատասխաններ։
Վահագն Համբարձումյանը հարցուպատասխանի ավարտին Արշակ Վարժապետյանին նվիրեց Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը` սեփական մակագրությամբ։
Սեմինարի երկրորդ հատվածում սեմինարավարներ Միհրան Թադևոսյանը և Սիրանուշ Ներսիսյանը քննարկեցին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր։
Սեմինարին մասնակցում էին Ասոցիացիայի շուրջ 50 անդամներ՝ Երևանից և մարզերից: