Գեղարքունիքի մարզ

18.06.2026

Հունիսի18-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Սիրանուշ Ներսիսյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը, Լուսինե Մուրադյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Գեղարքունիքի մարզ` հանդիպելու Սևան քաղաքում գործող «Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։
Հանդիպման ընթացքում կազմակերպվեց հարցուպատասխան, որի շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: