Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին

16.09.2026

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։
Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։
Այցելուներին ներկայացվեցին նաև Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում պրակտիկա անցնելու հնարավորությունները։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և այն բարձր մակարդակով անցկացնելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում