30.04.2026
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Նշենք, որ «Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։
«Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում, Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 200 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին, տնօրեն Արփինե Ասլանյանին և երկարամյա աշխատակիցներ Եվգենյա Մանուկյանին ու Արմինե Այվազյանին հանձնվեցին շնորհակալագրեր։