«Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

02.05.2025

«Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

Մայիսի 2-ին տեղի ունեցավ «Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ Մասիսի համայնքապետարանից, միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնից, պետական և տեղական այլ կառույցներից, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
«Ջոյն Աս» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Մասիս քաղաքում, 1-ին փողոց, 22/2 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 350 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կիսվել սոց․ ցանցերում