«Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնի 10-ամյակի միջոցառումը

03.07.2026

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Արթիկի hամայնքապետի Խորհրդական Ալեքսան Աբրահամյանը, Արթիկի Թեմի Լմբատավանքի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը, Արթիկի պետական քոլեջի տնօրեն Աննման Ղուլիջօղլյանը, Միասնական Սոցիալական ծառայության Արթիկի տ/կ-ի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Գոհար Վարագյանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական բաժնի խորհրդատու Անի Նալբանդյանը, «Արեգակ ՈԻՎԿ» ՓԲԸ-ի կառավարիչ Գևորգ Մարտիրոսյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միջոցառումը սկսվեց Տեր Վիգեն քահանա Ղազարյանի աղոթքով:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Նշենք, որ «Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Արթիկի hամայնքապետի Խորհրդական Ալեքսան Աբրահամյանը և այլ հյուրեր։
«Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնը գտնվում է Արթիկ քաղաքում, Տոնականյան 24/43 հասցեում։
Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 200 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին և երկարամյա աշխատակից Արաքսյա Կակոյանին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կիսվել սոց․ ցանցերում