Մայիսի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Ասոցիացիայի անդամակցության համար դիմած թեկնածուները

16.05.2025

Ասոցիացիայի անդամակցություն

Մայիսի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Ասոցիացիայի անդամակցության համար դիմած թեկնածուները։
Ասոցիացիայի հիմնադիր, Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը հրավիրվածներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունն ու նպատակները, Ասոցիացիային անդամակցելու և Ասոցիացիայի հետ համագործակցելու առավելությունները, Ասոցիացիայի կողմից անդամ հանդիսացող հաշվապահական հաշվառման գրասենյակներին տրամադրվող խորհրդատվության և մասնագիտական աջակցության եղանակները։
Հանդիպումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր սկզբունքին. կրթության, որակավորման և աջակցության միջոցով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը՝ նպաստելով Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանն ու կայացմանը:

Կիսվել սոց․ ցանցերում