ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ

27.06.2025

A meeting was held under the leadership of Deputy Prime Minister of the Republic of Armenia Tigran Khachatryan with representatives of associations advocating for the interests of the business community

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա հնարավորություններին և խնդիրներին, մտքեր են փոխանակվել դրանց հասցեագրման ուղղությամբ հնարավոր անելիքների վերաբերյալ։
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների համաձայն հաշվապահական գործունեություն իրականացնողների` շրջանառության հարկ վճարող չհամարվելու հետ կապված խնդիրները և հետևանքները։ Ասոցիացիայի նախագահը անդրադարձել է հաշվապահական ծառայությունների գների վերանայման անհրաժեշտության արդյունքում առաջացող պայմանագրային հարաբերությունների խնդիրներին և ոլորտում ստվերային տնտեսության հավանական աճի ռիսկերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։

Կիսվել սոց․ ցանցերում