Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ընդգրկվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ ստեղծված ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերի քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) հարթակներում

26.02.2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ընդգրկվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ ստեղծված ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերի քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) հարթակներում՝ հետևյալ ուղղություններով.

  • Մարդկային կապիտալ և բարեկեցություն
  • Տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում
  • Հանրային կառավարման բարեփոխումներ

Ասոցիացիայի փորձագիտական ներուժի ներգրավվածությունը ՔՀԿ հարթակներում հնարավորություն կտա`

  • քննարկել պետության ռազմավարական փաստաթղթերը, դրանց իրականացման ու առաջընթացի զեկույցները, ներկայացնել վերլուծություններ ու կարծիքներ,
  • առաջարկել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գերակայություններ,
  • աջակցել ռազմավարական նպատակների հանրային հաղորդակցմանը։

Շնորհակալ ենք վստահության համար և պատրաստակամ նպաստել պետություն-մասնավոր հատված գործընկերության ամրապնդմանը։

Կիսվել սոց․ ցանցերում