ՄԿՈՒ ԶԱԿ - «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության ամրապնդում» ՄԱԶԾ
«Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության ամրապնդում» ՄԱԶԾ ծրագիրն ուղղված է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի մարտահրավերներին, տարածաշրջանային աշխատաշուկայի պահանջարկին արձագանքելուն: Ծրագրում ընդգրկված երեք սահմանամերձ մարզերի գործատուների պահանջներին համապատասխան աշխատուժ ձևավորելու համար վերանայվել են միջին մասնագիտական կրթության 0411.01.5 Հաշվապահական հաշվառում մասնագիտության 0411.01.01.5 Հաշվապահ որակավորման պետական կրթական չափորոշիչը, մասնագիտության նկարագիրը, գնահատման չափանիշները, մոդուլային ծրագիրը և ուսումնական պլանը։