2019 թվականի մարտի 26-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում Արագածոտնի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ
26.03.2019

Հանդիպման ընթացքում «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման կարգով ներկայացրեց շրջանառության հարկի համակարգի առանձնահատկությունները, որից հետո համատեղ քննարկեցին այդ համակարգում աշխատելու ընթացքում առաջացած խնդիրները, տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ լրացնելով դրանք նախապես մշակված թերթիկներում, որոնք կվերլուծվեն ծրագրի փորձագետների կողմից, որի արդյունքում էլ կմշակվի առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և կներկայացվի համապատասխան պետական գերատեսչություններին:
Այս հանդիպումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: