Համագործակցություն Վրաստանի գործընկերների հետ

02.11.2022

Վահագն Համբարձումյան

2022թ. նոյեմբերի 2-ին և 3-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հյուրն էր Վրաստանի Հանրապետությունում գործող «ՍԻԳՄԱ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր տնօրեն Գուգա Աբաշիձեն: «ՍԻԳՄԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը Վրաստանում զբաղվում է հաշվապահական հաշվառման և մարդկային ռեսուրսների կառավարման գործունեություններով, ստարթափների աջակցման տարբեր նախագծերով: Գուգա Աբաշիձեի այցի նպատակն էր ծանոթանալ Ասոցիացիայի գործունեությանը, ինչպես նաև Ասոցիացիայի և գործընկեր գրասենյակների կողմից կիրառվող հաշվապահական և բիզնես համակարգերի ավտոմատացումը բարձր մակարդակով ապահովող «ՄԵՏԱՍՈՖԹ» ծրագրի հիմնական գործառույթներին ու կառուցվածքին:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրին ծանոթացրեց Ասոցիացիայի գործունեությանը, իսկ Մհեր Չիբուխչյանի հետ համատեղ նաև՝ «Մետասոֆթ» ծրագրի կառուցվածքին:
Վահագն Համբարձումյանի ուղեկցությամբ հյուրին հնարավորություն տրվեց ծանոթանալ նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներ հանդիսացող Էջմիածնի, Աբովյանի, Հրազդանի, Նոր Հաճընի հաշվապահական հաշվառման գրասենյակների գործունեություններին, Ասոցիացիայի կողմից ստացվող խորհրդատվական ծառայությունների բնույթին և ձևաչափին:
Այցի ավարտին Գուգա Աբաշիձեն շնորհակալություն հայտնեց և լինելով տպավորված ընդհանուր նախագծից ու ծրագրից, վստահեցրեց, որ ամեն ինչ կանի սեղմ ժամկետում ապահովելու և ավարտին հասցնելու Վրաստանում «ՄԵՏԱՍՈՖԹ» ծրագրի համատեղ ներդրման գործընթացը:

Կիսվել սոց․ ցանցերում