09.07.2025
Հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
- Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
- Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
- Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում։
Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 12 անդամներ, որից 4-ը` առկա, 8-ը` հեռավար։
Բոլոր 12 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 62 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 36 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 4 անձ։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։