26.02.2025թ. արձանագրության բողոքարկման որոշում

08.10.2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մեթոդաբանական աջակցության շնորհիվ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը որոշեց բավարարել մեր վստահորդի դիմում-բողոքը։
Արդյունքում՝
Անվավեր ճանաչվեց հսկիչ դրամարկղային մեքենայի (#ՀԴՄ) կիրառության կանոնների ճշտության ստուգման հետևանքով` հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) աշխատանքն արգելափակման ենթակա լինելու վերաբերյալ ընդունված որոշումը:
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային խորհրդատվության և մեթոդաբանական աջակցության համար։