Պանելային քննարկում հարկային հայտարարագրման բարեփոխումների մասին

29.04.2026

Ապրիլի 28-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ EXIM հարթակի հանդիսավոր բացման արարողությունը։
EXIM հարթակը մաքսային գործընթացների թվայնացման և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել արտաքին տնտեսական գործունեության և լոգիստիկ գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անդամ, «Բիզնեսի մեկ պատուհան» ՍՊԸ-ի (Business Single Window) տնօրեն Հասմիկ Միրզոյանը։
Միջոցառման շրջանակում ներկայացվեցին EXIM հարթակի հնարավորությունները, գործնական կիրառության մեխանիզմները, ինչպես նաև բիզնես գործընթացների պարզեցման և թվայնացման ուղղությամբ ակնկալվող արդյունքները։

Կիսվել սոց․ ցանցերում