Մարտի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
01.04.2026
Մարտի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Ներկայացվեց տեղեկատվություն նախկինում քննարկված հարցերի իրականացման ընթացքի վերաբերյալ, այնուհետև քննարկվեցին հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերի օտարման դեպքում դրանց կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը տարաժամկետ կարգով կատարելու հնարավորություն սահմանելու հարցը։
Օրակարգում ընդգրկված էին նաև պետական գնումների ընթացակարգում երաշխիքների հետ կապված մի շարք հարցեր։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։