Մարտի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

27.03.2026

Մարտի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Օրակարգում ներառված էր 5 հարց։
Նիստի մեկնարկին նախարարը շնորհավորեց անդամներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Նիստում ներկայացվեցին նախարարության ծրագրերն ու 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները, իսկ անդամները շեշտեցին ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, իր ելույթում ընդգծելով Ասոցիացիայի դերակատարումը պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության ապահովման գործում, փաստել է, որ այն ներկայացնում է ոչ միայն մասնագիտական համայնքի, այլև 42 անդամ հաշվապահական հաշվառման գրասենյակների կողմից սպասարկվող շուրջ 14,000 տնտեսվարողների շահերն ու ոլորտային խնդիրները։
Հ. Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել Ասոցիացիայի մասնագիտական ներուժով նպաստել այդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև աջակցել նախարարությանը՝ տնտեսվարողների շրջանում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցում։

Կիսվել սոց․ ցանցերում