Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

19.03.2026

Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
Նիստին մասնակցում էին ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող, խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների և միությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում նախարար Հովհաննիսյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար։
Այնուհետև քննարկվեցին առաջիկա նիստերի օրակարգային հարցերն ու ոլորտային առաջնահերթությունները։
Դիտարկվեցին մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, որից հետո անդրադարձ կատարվեց հարկային քաղաքականությանը, գնումների ոլորտին, ինչպես նաև բյուջետային գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերին։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, ով ներկայացրեց քննարկված հարցերի վերաբերյալ իր նկատառումները և առաջարկությունները։

Կիսվել սոց․ ցանցերում