Մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացավ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

16.03.2026

Մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացավ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Նիստի ընթացքում նախարարը ներկայացրեց արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։
Մասնավորապես անդրադարձ կատարվեց`

  • արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին,
  • դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին,
  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղություններին՝ ընդգծելով պատժից պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Նախարարը ներկայացրեց նաև՝

  • հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացվող միջոցառումները,
  • Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները։

Նիստի ընթացքում մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին նախարարին և ստացան պարզաբանումներ:
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչ, «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը։

Կիսվել սոց․ ցանցերում