ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

02.10.2026

Հոկտեմբերի 2-ին կայացավ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի՝ ըստ անհրաժեշտության նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ Լիլիթ Անտոնյանը։
Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ PISA 2025 միջազգային ստուգատեսի արդյունքների ներկայացում․ վերոնշյալ հարցը քննարկելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել խորհրդի նախորդ նիստի ընթացքում։
Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել նախարարը, իսկ որպես հարակից զեկուցող՝ հասարակական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը։
Ասոցիացիան կարևորում է հասարակական խորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիտարկումների և առաջարկությունների ներկայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում