Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
17.07.2026
Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչ Հասմիկ Միրզոյանը։
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1. Պետական աջակցության ծրագրեր` արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկում,
2. ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացման, կարգավորման և պետական աջակցության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն,
3. Հարցուպատասխան/քննարկում։
Նիստում ներկայացվեցին առաջիկա ծրագրերն ու առաջնահերթ միջոցառումները, իսկ անդամները շեշտեցին ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մշտապես պատրաստ է իր մասնագիտական ներուժով նպաստել խնդիրների լուծմանը, ինչպես նաև աջակցել նախարարությանը՝ տնտեսվարողների շրջանում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցում։