09.10.2026
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստը, որին մասնակցեցին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Մերի Ալեքսանյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հիմնական հարցերը․
- Հարկային նոր հայեցակարգը` համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությունները,
- Անդրադարձ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշ առաջարկությունների։
Հարկային նոր հայեցակարգի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաև Հերմինե Թովմասյանը։
Ասոցիացիան շարունակաբար ներգրավված է ոլորտային քննարկումներում՝ կարևորելով մասնագիտական համայնքի ձայնի ներկայացումն ու գործնական խնդիրների բարձրաձայնումը։