ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի 2-րդ նիստ

10.09.2026

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի 2-րդ նիստին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայից մասնակցեց Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի օրակարգի հիմնական թեման՝ 2027 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Քննարկվել են նաև խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց հարցադրումները և դիտարկումները՝ դրանք քննարկելով նախարարության մասնագետների հետ։
Ասոցիացիան շարունակաբար ներգրավված է ոլորտային քննարկումներում՝ կարևորելով մասնագիտական համայնքի ձայնի ներկայացումն ու ոլորտում առկա գործնական խնդիրների և առաջարկությունների բարձրաձայնումը։

Կիսվել սոց․ ցանցերում