11.09.2026
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստը, որին որպես Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչ մասնակցեց «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով Նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։
Նախարարի տեղակալը ներկայացրեց քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։
Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում խորհրդի անդամները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հարցերն ու դիտարկումները։
Ասոցիացիան կարևորում է հասարակական խորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիտարկումների և առաջարկությունների ներկայացմանը։