Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի հանդիպումը Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական քոլեջի ուսանողների հետ

12.09.2025

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի հանդիպումը Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական քոլեջի ուսանողների հետ

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և մի շարք անդամներ հյուրընկալվեցին Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական Քոլեջում։
Քոլեջի տնօրեն Արմինե Տեր-Գրիգորյանի և անձնակազմի ջերմ ընդունելությունից հետո Ասոցիացիայի նախագահը ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում:
Ասոցիացիայի և քոլեջի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին` հնարավորություն ընձեռելով «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողներին։
Այնուհետև Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։

Կիսվել սոց․ ցանցերում