Ասոցիացիան ՀՀ Էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստ

25.09.2026

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի ընթացքում նախարարն անդրադարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական առաջնահերթություններին։
Այնուհետև քննարկվեցին օրակարգում ընդգրկված մյուս հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ խորհրդի անդամների առաջարկություններն ու դիտարկումները։
Ասոցիացիան շարունակելու է ակտիվորեն մասնակցել նման ձևաչափերով քննարկումներին՝ նպաստելով մասնագիտական փորձի և առաջարկությունների ներկայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում